Վարպետության դասեր Իմպլանտոլոգների Հայկական Ասոցիացիայի Հիմնադիր Նախագահ, բ.գ. թ., դոցենտ Կարեն Լևոնի Գրիգորյանի կողմից:

Կարեն Լևոնի Գրիգորյանը գլխավորում է կլինիկաների ցանցը: Նա հայտնի վիրաբույժ-իմպլանտոլոգ է, ունի երկար տարիների աշխատանքային փորձ, բարձր դասի բժիշկ է, փորձառու դասախոս: Գլխավոր բժշկի ընդունված արժեք, ով շարունակում է բուժական պրակտիկան և պացիենտների ընդունելությունը:
Իմպլանտատների հետ Կարեն Լևոնի Գրիգորյանը աշխատում է դեռ 1995 թվականից, կիրառելով աշխատանքային պրակտիկայում իմպլանտոլոգիայի նվաճումները, ֆունկցիոնալ ախտորոշումը, իմպլանտոլոգիական բուժման պլանավորումը և նրա արդյունքների տեսությունը` օրթոպանտոմոգրաֆիկ վերլուծության կիրառմամբ: Իրականացնելով իմպլանտացիոն համակարգերի համակարգչային մոդելավորում ատամնաբուժական նորագույն տեխնոլոգիաներով:
Այս տարիների ընթացքում մեր կլինիկայում ձեռք է բերվել իմպլանտացիայի վիրաբուժության եզակի փորձ, որն ապահովում է իմպլանտների տեղադրման երկարաժամկետ հաջողությունը: Մեր փորձի պահանջարքներից ելնելով՝մենք մշակել ենք պրակտիկ իմպլանտոլոգիայի անհատական վարպետության դասերի ծրագրեր:
Վարպետության դասերի մասնակիցները կարող են անհատական կամ խմբային կազմով ծանոթանալ բուժման նոր մեթոդիկայի կիրառմանը, ստանալ հետաքրքրող հարցերի պատասխաններ, շփվել կլինիկայի առաջատար բժիշկների հետ: Պրակտիկ վարպետության դասերի և սեմինարիների մասնակիցների ընդունելության կարգը համաձայնեցվում է նախապես:
Վերապատրաստման կամ կլինիկական իմպլանտոլոգիայի դասընթացներ անցնելու համար ամենահեշտ և արագ միջոցն է մեզ ուղարկել վարպետության դասերի մասնակցի հարցաթերթը:
Հայտը ստանալուց հետո մենք Ձեզ կտեղեկացնենք ժամկետների մասին, կուղարկենք անհրաժեշտ փաստաթղթերը` ծանոթացնելով հետագա գործողություների հաջորդականությունը:
Եթե դուք չեք ապրում է Երևանում՝ ապա համաձայնությունը կնքելուց հետո մենք նախապես կամրագրենք համապատասխան հյուրանոց և կկազմակերպենք հանդիպումը:

 

Դասընթացներ

 

Մեր կենտրոնի մասնագիտացված բաժանմունքում կոսմետոլոգիայի ուսուցումը անց է կացվում մշտական և կանոնավոր կերպով:

Ինչպես բոլոր մասնագիտություններում, այնպես էլ կոսմետոլոգիայում, նույնպես պրոֆեսիոնալ լինելու համար պետք է մշտապես կատարելագործվել, անցնելով ուսուցում, որակավորման բարձրացման դասընթացներ: Հենց սա է մեր նպատակը՝ բոլոր նրանց ովքեր ցանկանում են յուրացնել այս մասնագիտությունը՝ տրամադրել գրագետ և որակյալ ուսուցում:

Որակավորումը բարձրացնելու դասընթացների ծրագրերը

Որակյալ ուսուցման համար մենք առաջարկում ենք մի շարք մանրակրկիտ մշակված ծրագրեր՝
Էսթետիկ բժշկության մեջ մեզոթերապիայի ծրագրի դասընթացներ
Բոթուլոտոկսինով թերապիայի իրականացման ծրագրի դասընթացներ
Ուրվագծային պլաստիկայի իրականացման ծրագրի դասընթացներ
• Ապարատային կոսմետոլոգիայի իրականացման ծրագրի դասընթացներ
• Լիմֆոդրենաժի, արոմամերսման իրականացման ծրագրի դասընթացներ
• Քիմիական պիլինգների իրականացման ծրագրի դասընթացներ
• Ինովացիոն ինվազիվ մեթոդիկաների ծրագրերի իրականացման դասընթացներ

Ծրագիրն ավարտելուց հետո տրվում է համապատասխան վկայագիր : Կոսմետոլոգիայի դասընթացների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 091521195 հեռախոսահամարին: