Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում

Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում

Ստոմատոլոգիական տուրիզմը արագ զարգանալու միտում ունի և այն անփոխարինելի է  հատկապես,այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հասնել անթերի ժպիտի, ինչպես նաև բերանի խոռոչի վերականգնմանը խելամիտ գնով: Հայաստանը հարուստ է բնական և մշակութային ժառանգությամբ և համարվում է թանգարան բաց երկնքի տակ:
Տարեց տարի  ավելանում է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, ովքեր մեր երկիր են այցելում տարբեր ծրագրերով:
Սակայն վերջին տարիներին, նրանցից շատերը հիմնականում փնտրում են մատչելի, բայց  որակյալ ստոմատոլոգիական բուժումորն ի դեպ կարելի է գտնել Հայաստանում:

Ավանտան, որպես ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոն ներկայացնում է ժամանակակից ստոմատոլոգիական ծառայություններ, այդ թվում նաև բուժում այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն իմպլանտանտների տեղադրման, բերանի խոռոչի վիրահատական միջամտության, օրթոդոնտիկ բուժման, էնդոդոնտիկ բուժման, շարժական և անշարժ պրոթեզների տեղադրման, պսակների, կամուրջների, վենիրների, ինչպես նաև այլ ստոմատոլոգիական ծառայությունների:

Մեր ստոմատոլոգիական կլինիկան հագեցած է աշխարհահռչակ գերմանական ստոմատոլոգիական սարքավորումներով և տեխնոլոգիաներով` թվային ռենտգեն ախտորոշման սարքավորմամբ: Ժամանակակից սարքավորումների կիրառումը ապահովում է պացինետների խնդրի ճշգրիտ ախտորոշման արդյունքը:
Միևնույն ժամանակ, լավ լուր բոլոր ստոմատոլոգաիական զբոսաշրջիկների համար:
Ավանտան միակ կլինիկան է Հայաստանում, որն իրականացնում է կերամիկական պսակների և վենիրների տեղադրումը մեկ այցելության ընթացքում գերմանական CЕRЕC տեխնոլոգիայի շնորհիվ:

Ինչն է հատկապես տարբերակում Ավանտային այլ կլինիկաներից, այն փաստն է, որ մեր կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ:
Մեր բժիշկները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների և հետևում են ստոմատոլոգիայի ոլորտի վերջին զարգացումներին:
Փարիզ, Լոս Անջելես, Մոնակո, Աթենք, Լոմա Լինդա, Մոսկվա, Բեռլին, Շանհայ, Գլազգո, Դուբայ, Լոնդոն և սա դեռ ոչ ամբողջական ցուցակն է այն վայրերի, որտեղ անցել են վերապատրաստումներ Ավանտա կլինիկայի ստոմատոլոգները:

Ավանտան պատիվ ունի տեղեկացնելու Ձեզ, որ հանդիսանում է այն պաշտոնական ստոմատոլոգիական կենտրոնը, որն ապահովում է ստոմատալոգիական  ծառայություններ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, դեսպանատների աշխատակիցների, և նրանց ընտանիքների, ինչպիսիք են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դաշնության  դեսպանատաների համար:
Ավանտան երախտապարտ է նրանց վստահության համար:

Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, մասնավորապես` Քուվեյթից և Օմանից, մարդիկ ովքեր ցանկանում են ստանալ բարձրորակ ստոմատոլոգիական ծառայություններ հատուկ գնով, սովորաբար այցելում են Ավանտա: Այդ իսկ պատճառով մեր արտասահմանյան հիվանդների թիվը, կտրուկ աճել է արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում:

Մեր հաճախորդների կարծիքները.

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 9
 Դոու Վիերդա

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 8Ուզում եմ բոլորի հետ կիսվել տպավորություններով: Հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում առանց ցավի բժիշկ Կարեն Գրիգորյանը լուծեց ատամնաշարիս վերաբերող բոլոր ինձ անհանգստացնող հարցրերը: Անչափ շնորհակալ եմ: Դրանից հետո ես բոլորին եմ պատմում Ավանտայի մասին: Ինձ իսկապես ամեն ինչը այստեղ դուր է գալիս, բժիշկների պրոֆեսիոնալիզմը, մենեջերների վերաբերմունքը, իսկ ինտերիերն ուղղակի հրաշալի է:

Էմմի Փիփերկամփ  

 

 

 

 

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 7Այն պահից, երբ դիմում ես Ավանտա, դու գիտես՝ հուսալի ձեռքերում ես և բարձրորակ սպասարկում ես ստանալու: Ինձ ամբուլատոր բուժում էր պետք, ու ես չեմ կարող բարձր չգնահատել բժիշկ Նժդեհի աշխատանքը: Ես շատ էի նյարդայնանում կլինիկա այցելելիս, բայց և ստոմատոլոգ վիրաբույժը, և բուժքույրն ամեն ինչ արեցին, որ ես ինձ հարմար զգամ: Բժիշկ Նժդեհի պրոֆեսիոնալիզմը, համբերությունը և հոգատարությունը ինձ ինքնավստահություն տվեցին: Ընկերներս և ընտանիքս անմիջապես գնահատեցին նրա հրաշալի աշխատանքը: Շատ հաճելի է բժիշկ Նժդեհին և Ավանտային երաշխավորելը: Դուք կարող եք վստահել բժիշկ Նժդեհին և Ավանտային առհասարակ, դա թիմ է՝ նվիրված որակին և խնամքին:

Ջոն Դոունես 

 

 

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 6

Քիչ հավանական էր, որ ես Հայաստանի ստոմատոլոգիական կլինիկա կգովաբանեմ, բայց անկասկած է՝ ես բոլորին երաշխավորում եմ այս խումբը:
Սա տպավորիչ հայտարարություն է, եթե հաշվի առնենք, որ ես ֆոբիա ունեի ատամնաբուժական աթոռին անցկացրած ժամանակից: Ստոմատոլոգիական անձնակազմը միշտ գոհունակ հաճախորդներ ունենալու նպատակով արհեստավարժ և իրավասու թիմ էր:
Արդյունքները հրաշալի էին, ես միշտ շնորհակալ կլինեմ նրանց գերազանց ծառայության համար:

       Ժեն Ստոուն

 

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 5

Կ. Բիենիաս Վանկուվ

 

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 4-4Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 4
Լագունովների ընտանիք

 

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 2Ես բացահայտեցի Ավանտա ստոմատոլոգիական կենտրոնը, երբ  հանգստանում էի Երևանում: Բժիշկ Նժդեհ Շադոյանը իրականացրեց ուշադիր և արդյունավետ բուժում: Ծառայությունների որակից և մատչելիությունից տպավորված՝ ես հարցումներ կատարեցի իմ բացակայող ատամների վերաբերյալ: Այդ  հարցը  Կանադայում մշտապես հետաձգվում էր   իմպլանտացիայի՝  չափազանց թանկ գների պատճառով: Ես երկարաձգեցի իմ այցը և բժիշկ Նժդեհը իրականացրեց վիրահատությունը: Նա բծախնդիր է իր աշխատանքում և ձգտում է կատարելության: Նա ամեն ինչ բացատրում է ռենտգենների և թեստերի միջոցով, ապահովում է հաճելի ընկերակցություն: Կլինիկայի ընդունարանի աշխատակիցը՝ Լիլիթը, նույնպես առանցքային դեր ունեցավ: Նա լիարժեք  տեղեկացված էր բուժման ընթացքից և հաջորդիվ անհրաժեշտ այցերից:
Հետագայում ես չունեցա հետվիրահատական բարդություններ, և արագ վերականգնվեցի:
Ես կրկին վայելում եմ ամուր և ամբողջական ատամնաշարի առկայությունը Ավանտա բժշկական կենտրոնի բժիշկ Նժդեհի և իր կոլեգաների շնորհիվ:

Կիան Մեհրավան

 


Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա 1أتوجه بالشكر و الإمتنان للدكتور “Garen” على النتائج التي حصلت عليها بعد عملية الزرع التي أجراها لي.

و الشكر الخاص لإنسانيته و لطفه قبل كونه طبيباً ماهراً متمكناً.
و الشكر الكبير لكل الأطباء و المساعدين العاملين معه لأنهم يتمتعون بالأخلاق و الحب شكراً “Avanta”

ديانا كتسنيان

 

 

 

Ստոմատոլոգիական տուրիզմը Ավանտա

Ավանտայի թիմը ստոմատոլոգիական գործը հասցրել է նոր մակարդակի:
Մենք պատահաբար բացահայտեցինք այս կլինիկան, երբ   առաջին անգամ ամբողջ ընտանիքով եկանք Հայաստան մոտավորապես չորս տարի առաջ:
Ես ապրել եմ աշխարհի տարբեր երկրներում և երբեք չեմ ստացել նման բարձրակարգ, պրոֆեսիոնալ ստանդարտներով, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ստոմատոլոգիական ծառայություններ:
Ավանտայի ընդունարանի աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքը, մասնագետների արդյունավետ աշխատանքը,  մասնավորապես՝ բժիշկ-ստոմատոլոգ Նժդեհ Շադոյանի իրականացրած բուժումը հնարավորություն տվեցին ատամնաբույժի այցելելը դարձնել հաճելի:
Ես ի սկզբանե այցելել էի Ավանտա  պարզ բուժում ստանալու նպատակով՝ ատամնալիցք, ատամնապսակ և այլն (որոնք առաջացել էին իմ սեփական ծուլության հետևանքով): Սակայն  ինձ առաջարկված բուժման տարբերակները և նորագույն սարքավորումները գրավեցին իմ ուշադրությունը: Ամեն ինչ բացատրվեց համբերատար և մեթոդիկ կերպով՝ առանց որևէ ճնշման, որը ինձ կստիպեր հապճեպ որոշումներ կայացնել կամ համոզվել՝ ինչ-որ ոչ անհրաժեշտ բուժում ընդունել:
Իսկ ինչ վերաբերում է արժեքին՝ զարմանալիորեն ցածր էր:

Ակնհայտ է, որ Ավանտայում աշխատանքի շարժիչ ուժը հանդիսանում է  ոչ թե մեծ եկամուտը, այլ պրոֆեսիոնալ համբավը:
Բուժումը, որն Ավանտայում  իրականացվեց նորագույն սարքավորումների միջոցով, նկատելիորեն ցածր էր իմ երկրում գործող գներից:
Տարբերությունն այն աստիճան մեծ է, որ մենք լրջորեն նախատեսում ենք հետագայում ժամանել Հայաստան՝ իրականացնելու ստոմոտալոգիական բուժում:
Ավանտա բժշկական կենտրոնի թիմի նկատմամբ հիացմունքս արտահայտելու լավագույն տարբերակը  շարունակաբար այն երաշխավորելն է իմ ընկերներին:
Նրանք ևս տպավորված են իմ պատմածից և նախատեսում են բուժումն իրականացնել Ավանտայում:

Ամիաս Մուր